Եվրախորհրդարանի Կանաչների խմբի փոխնախագահ Խոսե–Մարիա Տերիկաբրասը պաշտոնական ուղիներով մի շարք հարցեր է հղել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:
Դրանում ասվում է.
«Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Լեռնային Ղարաբաղի բանակի ուղղաթիռը: ԼՂ զինված ուժերի զորավարժությունները խաղաղ բնույթ ունեին, կազմակերպվել էին նախապես, և կողմերը ծանուցվել էին:
Համաշխարհային մամուլը լայնորեն արձագանքել է այս փաստին՝ արձանագրելով կողմերի 1994-ին ստորագրված
հրադադարի համաձայնության կոպիտ խախտում: Ադրբեջանն անմիջապես արձագանքել է. նրանք պարգևատրել են ուղղաթիռը խփած սպային:
ԵՄ արտաքին գործերի ծառայությունը այդ գործողությունները դատապարտել է ոչ հստակորեն, այլ միայն կողմերին կոչ անելով զերծ մնալ ռազմական գործողություններից՝ հետագա լարվածությունը կանխելու համար:
1. Արդյո՞ք ԵՄ-ի գերագույն հանձնակատարը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ակտիվ դերակատարություն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
2. Արդյո՞ք Եվրահանձնաժողովը դատապարտում է ԵՄ դաշնակից պետություն հանդիսացող Ադրբեջանի զինված գործողությունը:
3. Ի՞նչ քայլեր կձեռնարկի ԵՄ-ի Արտաքին գործերի ծառայությունը կողմերի միջև բանակցային մթնոլորտ ապահովելու և հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար: