Սպորտ 

Արշակ Կորյանը պատրաստվում է համալրել Մոսկվայի «Սպարտակի» կազմը

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արշակ Կորյանը կարող է համալրել Մոսկվայի «Սպարտակի» կազմը։
Ինչպես հայտնի է, 19-ամյա հարձակվողը վերջերս դադարեցրել է համագործակցությունը Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչների հետ, որի երիտասարդական թիմում անցկացրած 13 խաղում դարձել էր 13 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ «Սպարտակում» արդեն հանդես են գալիս Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը։

Ինչ վերաբերում է Արշակին, ապա նա ժամանակին կողմնորշվել է և չի ցանկացել Հայաստանի հավաքականի կազմում խաղալ:

 

Նույն շարքից