Անգլիայի ֆուտբոլի առաջնության 37–րդ փուլի շրջանակում «Արսենալ» ակումբի հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվող Ուեյն Ռունին և պաշտպան Լյուկ Շոուն չեն խաղա: Այս մասին հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը։
Հարձակվող Ռոբին վան Պերսին պատրաստ է խաղալ իր նախկին ակումբի դեմ։ Կիսապաշտպան Անխել Դի Մարիան ևս առողջ է։ Արգենտինայի հավաքականի կազմում նրա գործընկեր, հարձակվող Մարկոս Ռոխոն ևս լավ մարզավիճակում է։