Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը պատմել Է ուժայինների կողմից «մարդասիրական և գեղեցիկ» պլանի մշակման մասին, որը կօգնի լուծել Կիևի Մայդանի հարցը: Այս մասին տեղեկացնում Է « Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Նրանք կարճ ժամանակ ունեն այնտեղից հեռանալու համար, վերցնելու զենքը և գնալու ռազմաճակատ»,- ընդգծել Է Ավագովը: Նախարարը խոստացել Է, որ «ելուզակների դեմ կիրառված ուժին հավանություն կտրվի, իսկ նրանց, ովքեր, մոլորված են, քաղցր խոսք կասվի»:
ՆԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ երկրի գլխավոր հրապարակում անհասկանալի մարդկանց կուտակումը «Ռուսաստանի Անվտանգության համերեկրային ծառայության և այն մարգինալ կուսակցությունների ծրագիրն Է, որոնք մնացել են անցյալում»: Ավագովն ընդգծել Է, որ միլիցիան ունի բոլոր նրանց ամբողջական դոսյեները, ովքեր այժմ ապրում են Մայդանում, նրանցից ովքեր են զբաղվում հակաօրինական գործունեությամբ:
Ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, հուլիսի 13-ին կայացած հերթական վեչեում Մայդանը որոշում Է կայացրել աննահանջ կանգնել այսուհետև Էլ, չնայած բոլոր նրանց հարկադրական վտարման վերաբերյալ գլխավոր դատախազ Վիտալի Յարեմայի՝ վերջերս արած հայտարարություններին, ովքեր կհրաժարվեն Ազգային գվարդիային անդամակցելուց: