Տնտեսություն 

Արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված օգուտը կազմում է $487 մլն. փոխնախարար

Կառավարության նիստին ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ ՀՀ-ն՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, մարտի 10-ին իրականացրեց արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը, որից օգուտը կազմում է 487 միլիոն ամերիկյան դոլար:

 

 

Նա նշեց, որ այդ պարտատոմսերի իրացումից ստացված գումարների մի մասը (205 միլիոն դոլարի չափով) վճարվել է նախքան արտարժութային պարտատոմսերի թողարկումը,  մնացած գումարները փոխանցվելու են ՀՀ գանձապետարան:

 

 

Դրանից էլ 40 միլիարդը կտրամադրվի պարտատոմսերից ստացվող գումարների փոխհատուցմանը, մնացած մասը հետագայում կծառայի տարբեր ծրագրերի իրականացմանը:

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից ստացված միջոցների փոխանակման ժամանակ կիրառված փոխարժեքից ստացված գումարները ծառայեցնել վերոնշյալ նպատակով:
 



Վարչապետը նաև ընդգծեց, որ այդ գումարով կմարվի նախորդ տարի վերցրած 700 միլիոն եվրոբոնդի 200 միլիոն արտաքին պարտքը:

Նույն շարքից