Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ էնգելը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով իր տպավորությունը Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, նշել է, որ Արցախն ավելի ժողովրդավարական երկիր է, քան, այսպես կոչված՝ ժողովրդավարական Ադրբեջանը:
«Ես ուզում եմ ասել, որ նրանց խաղի մեջ չկամ ու չեմ լինի: Միգուցե ԵԽ-ում ոմանք կան այդ խաղի մեջ կամ միգուցե ոչ ուղղակիորեն են մասնակցում: Մեր միջոցներն են արդարությունն ու գաղափարները: Նրանք ոչինչ չեն կարող անել ինչ վերաբերում է իմ ԵԽ անդամակցության հարցին, քանի որ այդ անդամակցությունն ինձ շնորհվել է Լյուքսեմուրգի ժողովրդի կողմից»,- Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին կիսվել է էնգելը: