Միջազգային 

Արևմտյան ԶԼՄ-ներին չի հաջողվի մասնատել Թուրքիան. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Show TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ արևմտյան մի շարք ԶԼՄ-ների մեղադրել է այն ուժերին աջակցելու համար, որոնք ձգտում են թուլացնել երկիրը:



Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի վրա արևմտյան ԶԼՄ-ների հարձակումները մեծ պատմություն ունեն՝ հիշեցնելով նախորդ տարիներին Օսմանյան կայսրության սուլթանների և Թուրքիայի առաջնորդների դեմ ամերիկյան The New York Times թերթում տպագրված քննադատական հոդվածների մասին:



Էրդողանի կարծիքով` արևմտյան ԶԼՄ-ների այդ քաղաքականությունն անցկացվում է նաև մեր օրերում. «Հասկանալի է` ով է կանգնած դրա հետևում: BBC-ն ու CNN-ը նույնը արել են Գեզի այգու համար բողոքի ակցիաների ժամանակ: Նրանք ցանկանում են թուլացնել Թուրքիան, մասնատել այն: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, նրանք չեն հասնի հաջողության»:

Նույն շարքից