2014/11/03 18:40 Միջազգային Աֆղանստանի նախագահը հրաժարվել է իր տոհմական անունից Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը հրաժարվել է իր տոհմական անունից: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նա կառավարական հաստատություններին և ԶԼՄ-ներին խնդրել է իրեն միայն որպես Աշրաֆ Գանի ներկայացնել՝ չօգտագործելով Ահմադզայ տոհմական անունը: