2017/07/31 12:59 Սպորտ Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթեցին Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Անդորրայում ավարտվեց բասկետբոլի մինչեւ 16 տարեկան տղաների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականը եզրափակչում հանդիպեց Ջիբրալթարի ընտրանու հետ: Վճռորոշ խաղում մեր տղաները 88:70 հաշվով առավելության հասան՝ նվաճելով հաղթողի կոչումը: