Հիշում եմ և պահանջում 

Բասկերի երկրի խորհրդարան ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Իսպանիայի Թագավորության ինքնավար մարզ հանդիսացող Բասկերի երկրի (País Vasco) խորհրդարանն ապրիլի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հաղորդում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:



Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքսը», ընդունված հայտարարության համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում սպանդի ու տեղահանության է ենթարկվել ավելի քան 1.5 միլիոն հա,յ և Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենահրեշավոր ցեղասպանություններից է:



Բասկերի խորհրդարանի անդամները փաստել են, որ չնայած միջազգային հանրության կոչերին՝ Թուրքիայի կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միանալով միջազգային հանրության կոչերին՝ Բասկերի խորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նույն շարքից