ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Լեհաստանում Արևելյան Եվրոպային նվիրված գագաթնաժողովի ժամանակ:
Նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվի Վաշինգտոնի աջակցությունը` ուղղված Արևելյան Եվրոպայում անվտանգության ապահովմանը: Ամենայն հավանականությամբ կքննարկվի ուկրաինական ճգնաժամը, և Օբաման կլսի Պորոշենկոյի ծրագրերն ու մտահղացումները: