Միջազգային 

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա տեսախցիկներ կհայտնվեն

Ru.apa.az կայքի փոխանցմամբ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա անվտանգության նկատառումներով տեսախցիկներ կհայտնվեն:

Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգառեսուրսների  տարանցման վարչության ղեկավար Ռեհա Այքուլ Մուրադօղլուն:

Ինչ առնչվում է այդ գազատարով գազի մատակարարման վերականգնմանը, նախարարության ներկայացուցիչն ասել է, որ պայթյունից հետո սկսված վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն:

 

Նույն շարքից