Միջազգային 

Բեռլուսկոնին սխալմամբ կոչ է արել քվեարկել քաղաքական հակառակորդի օգտին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սխալմամբ ելույթ է ունեցել քաղաքական հակառակորդի օգտին: Նա կոչ է արել քաղաքապետի ընտրություններում քվեարկել նրան կողմ: Միջադեպը տեղի է ունեցել Սեգարտե քաղաքում, գրում է TASS-ը:



Նախկին վարչապետը դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել խոսել որոշ երիտասարդների հետ, ինչպես նաև հետաքրքվել, թե ինչ է թեկնածուի անունը: Լսելով Պաոլո Միկելե անունը` նա կոչ է արել «կիրակի օրը մեկ ժամ ժամանակ գտնել և քվեարկել Պաոլոյի օգտին»:


Նույն շարքից