Սպորտ 

Բեռնար Շալանդը և Ռոման Բերեզովսկին քվեարկել են տարվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին որոշելու համար

2015 թ. հունվարի 12-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի 2014 թ. դափնեկրի, ինչպես նաև 2014 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են  ՖԻՖԱ-ի անդամ երկրների մարզական լրագրողները, ինչպես նաև ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը և թիմի ավագ Ռոման Բերեզովսկին արդեն հրապարակել են իրենց տարբերակները:

 

Բեռնար Շալանդ

 

Լավագույն ֆուտբոլիստ

1. Կրիշտիանու Ռոնալդու

2. Մանուել Նոյեր

3. Թոմաս Մյուլլեր

 

Լավագույն մարզիչ

1. Կառլո Անչելոտի

2. Յոահիմ Լյով

3. Դիեգո Սիմեոնե

 

Ռոման Բերեզովսկի

 

Լավագույն ֆուտբոլիստ

1. Ֆիլիպ Լամ

2. Լիոնել Մեսսի

3. Մանուել Նոյեր

 

Լավագույն մարզիչ

1. Խոսեպ Գվարդիոլա

2. Դիեգո Սիմեոնե

3. Յոահիմ Լյով

Նույն շարքից