Յոզեֆ Բլատերին իրավաբանական խորհրդատուներն են խորհուրդ տվել հրաժարվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնում է New York Times–ը` վկայաբերելով ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
Պաշտոնյան հայտնել է, որ ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնում մնալը կարող էր բարդացնել Բլատերի պաշտպանությունը հնարավոր մեղադրանքների դեմ դատավարություն անցկացնելու դեպքում։
Նա նաև հայտնել է, որ այդ հայտարարությունները պետք է առնչվեին ԱՄՆ–ի արդարադատության նախարարության քննությանն և շվեյցարական դատախազության քննությանը, որոնք վերաբերում են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում մարքեթինգային իրավունքների բաշխման ընթացքում գրանցված հնարավոր չարաշահումներին։