Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, անդրադառնալով օպտիմալացման մասին կառավարության ղեկավարի որոշմանը, նշեց, որ 2-3 շաբաթվա ընթացքում նախարարությունը կառավարությանը կներկայացնի իր առաջարկությունները:
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաների կրճատմանը, Գրիգորյանն ասաց, որ իրենք պատրաստվում են 22-25 ավտոմեքենա կրճատել՝ հավելելով, որ դրանք օգտագործվող մեքենաները են: