Միջազգային 

«Բոկո հարամ»-ի իսլամիստ զինյալները գնդակահարել են տասնյակ խաղաղ բնակիչների

Նիգերիայի Բոռնո նահանգի հեռավոր շրջանի գյուղերից մեկում «Բոկո հարամ»-ի իսլամիստ զինյալները գնդակահարել են տասնյակ խաղաղ բնակիչների, տեղեկացնում է  BBC-ին:

 

Ինչպես պատմել են սպանդից փրկված բնակիչները, գյուղ են եկել զինվորական համազգեստով տղամարդիկ և ասել, որ իրենք հավաքվեն եկեղեցու մոտ: Գյուղի բնակիչները միայն այն ժամանակ են հասկացել, որ դրանք «Բոկո հարամ»-ի զինյալներն են, երբ նրանք սկսել են կրակել մարդկանց վրա:

 

Հարձակման փաստը հաստատել է տեղի խորհրդարանի անդամ Փիթեր Բայը: Նրա խոսքով՝ հարևան հինգ գյուղերում ևս ծայրահեղականները սպանել են մարդկանց ու հրկիզել տները:

 

Նույն շարքից