Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում նոր ֆիգուրանտի է հայտնվել: Նա Չեչնիայի բնակիչ Ռուսլան Մուխադինովն է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, վկայակոչելով « Коммерсант» պարբերականին:
Թերթը հայտնում է, որ Ռուսլան Մուխադինովը հայտնաբերված չէ: Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները պարզել են, որ նա Մոսկվայում երթևեկել է Mercedes ML ավտոմեքենայով: Համաձայն մեղադրյալներից մեկի Թամերլան Էսկերխանովի ցուցումների՝ այդպիսի ավտոմեքենայով է երթևեկել սպանության ենթադրյալ պատվիրատուն: