Առնվազն 7 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում ՄԱԿ-ի դպրոցի ռմբակոծության հետեւանքով, որն օգտագործվում է որպես փախստականների օթեւան: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Հաղորդվում է նաեւ, որ եւս 30 մարդ վիրավորվել է Եգիպտոսի հետ սահմանակից Ռաֆահ քաղաքի վրա հարձակման արդյունքում:
Ավելի վաղ Իսրայելի օդային հարվածների հետեւանքով Գազայի հատվածում 19 պաղեստինցի էր զոհվել: