Ռուսաստանն ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային, և ներկա պահին միայն տարանցիկ վառելիք է պոմպամղվում դեպի Եվրամիություն: Հունիսի 16-ին հանրապետության նախարարների կաբինետի նիստում հայտարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
«Այո, այսօր ժամը 10:00-ին «Գազպրոմ»-ն ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումը: Ուկրաինան իր պահանջմունքների համար այլևս գազ չի ստանում»,-ասել է նա: