Բաքվում շարունակվում է առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը:
Բռնցքամարտի 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գարիկ Բարսեղյանը:
Նա պարտվել է իր առաջին իսկ գոտեմարտում` 1/16 եզրափակչում: 3 ռաունդի արդյունքում նա զիջել է բուլղարացի Էլիան Դիմիտրովին (29:28, 29:28, 30:27):