Միջազգային 

Գերմանացի 40 դեսանտայիններ կուղեւորվեն Իրաք

Բունդեսվերն Իրաք կգործուղի 40 դեսանտայինի: Նրանք իրաքցի քրդերին կսովորեցնեն օգտվել Գերմանիայից մատակարարված զենքից, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այդ սպառազինությունն Իրաք կմատակարարվի «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար:



Առաջին խմբաքանակը քրդերն արդեն ստացել էին սեպտեմբերի 5–ին։ Այն  ԱՆ-124 «Ռուսլան» օդանավը հասցրել էր էրբիլ, ինչից հետո զենքը բարձել էին բեռնատարներին եւ փոխանցել  քուրդ զինվորներին։ Բունդեսվերը ընդհանուր առմամբ նախատեսում է 30 հակատանկային հրթիռային «Միլան» համակարգերի եւ նդրանց  500 լիցքերի, 8 հազար G3 եւ G36 տեսակի գրոհային ավտոմատ հրացանների, 40 գնդացիրների եւ ձեռքի նռնակների մատակարարում։

Նույն շարքից