Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մոսկվա կատարած այցի ընթացքում արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին և հանդիպել նրա հետ Կրեմլում, գրում է Deutsche Welle-ն։
Քաղաքական գործիչները չնախատեսված հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Ուկրաինայի արևելքում։ Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ և կրել է «բաց և լուրջ» բնույթ։ Ըստ աղբյուրների՝ կայացած զրույցը «կարող է համագործակցության նոր հեռանկարներ բացել»։
Ավելի վաղ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Շտայնմայերը հայտարարել էր, որ Ուկրաինայի իրավիճակը չի տալիս «լավատեսության հիմքեր»։