ԱՄՆ պատժամիջոցները թունավորում են աշխարհում գործնական հարաբերությունները և խախտում են իրավունքի նորմերը: Այս մասին հայտարարել է գերմանական տնտեսության Արևելյան կոմիտեի ղեկավար Միխայել Հարմսը:
OWC-ի հետ զրույցում Հարմսը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների նկատմամբ, անօրինական են և քաղաքական առումով անիմաստ: Նրա կարծիքով, 2018 թվականի ապրիլից կիրառվող պատժամիջոցները չունեն հստակ քաղաքական նպատակ և կիրառվում են զուտ ԱՄՆ-ի տնտեսական շահերից ելնելով: Կոմիտեի նախագահը նշել է, որ Եվրոպայի համար բարդ է ընդդիմանալ, քանի որ դոլարն ուժեղ է, իսկ ամերիկյան շուկան՝ կարևոր:
«Անհասկանալի է, թե ինչ պետք է անի ռուսաստանը, որպեսզի դադարեն պատժել»,-ասել է Հարմսը՝ ենթադրելով, որ նոր միջոցառումներն ուղղված են տնտեսության մեջ անկանխատեսելիություն ստեղծելուն. «Դա անվստահություն է ծնում, այն թույն է գործնական հարաբերություններում»: