Ինչպես հայտնում է russian.rt.com լրատվական ծառայությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փակ դռների հետեւում կքննարկեն Եվրոպայի ապագային առնչվող հարցերը:
Ներկայումս Փարիզն ու Բեռլինը հաավասար դիրքերում չեն, Ֆրանսիային հատկանշական է տնտեսության աճի դանդաղ տեմպերն ու դիմադրությունն յուրաքանչյուր փոփոխություններին, այնինչ՝ Գերմանիան հակված է կոշտ տնտեսական քաղաքականության ու բարենորոգումների: Գործընկերները նույնիսկ չգիտեն ինչպես վարվել ճգնաժամային վիճակում գտնվող եվրոյի հետ:
Ֆրանսիան հակված է ճգնաժամը հաղթահարել երկարաժամկետ վարկերի միջոցով, սակայն ապագայում սպասվող մարտահրավերները երկու երկրների համար գրեւթե նույն են՝ երրորդ երկրներից միգրանտների չդադադրող հոսքը, քաղաքացիական պատերազմն Ուկրաինայում, Հունաստանում ընթացող վերջին իրադարձություններն ու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Այնպես որ Մերկելն ու Օլանդը քննարկելու շատ թեմաներ ունեն: