Սպորտ 

Հայ շախմատիստուհիների հաջողությունը ԱՄԷ-ում կայացած մրցաշարում

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում անցկացված կանանց օփենում հաջող են հանդես եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Արմինե Բաբայանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը: Բաբայանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր, 100 մասնակիցների մեջ բաժանել է 1-3-րդ տեղերը եւ լրացուցիչ ցուցանիշներով արժանացել երրորդ մրցանակին:

Գեւորգյանը, կես միավորով ետ մնալով հաղթողներից, զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը եւ լրացրել միջազգային վարպետի նորմա: 

Նույն շարքից