Տնտեսություն 

Գործազրկությունն Ուկրաինայում հասել է պատմական մաքսիմումի

Գործազրկությունը ուկրաինացի երիտասարդների շրջանում հասել է 23 տոկոսի: Այս մասին հայտնել է Ուկրաինայի սոցապ նախարար Վալերի Յարոշենկոն, նշելով, որ նման ցուցանիշ դեռ չի արձանագրվել անկախ Ուկրաինայի պատմության մեջ:
Նախարարության տվյալներով, միայն Դոնեցկի շրջանում կորցվել է շուրջ 800 հազար աշխատատեղ:

2014թ.-ին արդյունաբերության ոլորտում աշխատատեղերը կրճատվել են 18 տոկոսով, իսկ գործազրկությունն աճել է 9,3 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Ուկրաինան ներկայումս հայտնվել է դեֆոլտի եզրին:

Ուկրաինական գրիվնան արժեզրկվել է շուրջ 5 անգամ, երկիրը գտնվում է տնտեսական ու ֆինանսական կրախի եզրին, գրացվել է աննախադեպ գնաճ, ինֆլիացիա, չեն վճարվում թոշակներն ու նպաստները: Ուկրաինայում միջին աշխատավարձն ամենացածրն է եվրոպական մայցամաքում:

Նույն շարքից