Բաքվում ընթացող Եվրոպայի մարզական առաջին խաղերի ծրագրով ազատ ըմբշամարտի մրցաշարին Հայաստանում մարզասերները ոգևորությամբ են հետևում: Սպասվում էր, որ, հնարավոր է, Գրիգոր Գրիգորյանի և Գարիկ Բարսեղյանը իրավունք ստանան՝ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին:
Բայց ինչպես նշած մեր վարպետները, այնպես էլ նրանց նկատմամբ հաղթանակ տարած մրցակիցները, ի վերջո չկարողացան հաղթահարել վճռական փուլ մտնելու արգելքը, որի հետևանքով հօդս ցնդեց բրոնզե մեդալ նվաճելու մեր հույսերը: Սպասենք մերոնց մասնակցությամբ վաղվա մրցելույթներին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: