Հայաստանի ազգային հավաքականի ու պորտուգալական «Մարիտիմո»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը շուրջ երկու ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ «ծնկահոդի կապանների պատռվածք» ստանալու պատճառով:
Ղազարյանը վնասվածք էր ստացել «Մարիտիմո»-ի կազմում: Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ վնասվածքը լուրջ է, և ֆուտբոլիստն ստիպված է լինելու ապաքինվել շուրջ երկու ամիս:
«Շատ վատ վնասվածք է: Ես ստացել եմ ծնկահոդի կապանների պատռվածք: 6-8 շաբաթ պետք է աշխատեմ «Մարիտիմո»-ի բժիշկների ու թերապևտների հետ»,- մասնավորապես գրել է ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում:
