Միջազգային 

ԴԱԻՇ-ը մոտ ապագայում կկարողանա միջուկային զենք ունենալ

ԴԱԻՇ իսլամական պետությունը հայտարարել է, որ մոտակա ամիսների ընթացքում տեսականորեն կարող է միջուկային զենք ստանալ Պակիստանից, գրում է Independent-ը:

 


The Perfect Storm կոչվող հոդվածում, որի հեղինակը գերեվարված բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին է, մասնավորապես ասվում է․

 

«ԴԱԻՇ-ի հաշվեհամարներին կան միլիարդավոր դոլարներ: Նրանք կարող են պարզապես զանգել Պակիստանի իրենց «վիլայեթ» («Իսլամական պետության» վարչական միավոր), որպեսզի կոռումպացված պաշտոնյաների միջնորդների միջոցով գնեն միջուկային զենք: Նման սցենարը  հիմա ավելի հավանական է թվում, քան դեռ մեկ տարի առաջ»։

Նույն շարքից