Դանիայի վարչապետ Հելե Տորնինգ-Շմիտը հայտարարել է, որ երկիրը միացել է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային, գրում է kommersant.ru-ն:
Դանիական իշխանություններն Իրաք են ուղարկել 7 հատ F-16s կործանիչ, հայտնել է Associated Press-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում դիմել էր միջազգային հանրությանը` խնդրելով աջակցել հակաահաբեկչական կոալիցիային, որը պայքար է մղում ընդդեմ «Իսլամական պետության»: