Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ուղեկցող ավտոշարասյունն Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վթարի է ենթարկվել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վթարի հետևանքով տուժել է Դավութօղլուին սպասարկող անձնակազմի 2 աշխատակից: Նրանցից մեկը մատուցող է, իսկ մյուսը՝ իրաքցի վարորդ:
Տուժածներին առաջին բուժօգնություն են տրամադրել թուրք վարչապետի բուժծառայության բժիշկները, ինչից հետո նրանք հոսպիտալացվել են և տեղափոխվել Բաղդադի Իբն Սինա հիվանդանոց:
ՃՏՊ-ի մեղավորը եղել է Դավութօղլուին ուղեկցող մեքենաներից մեկը, որի վարորդը կորցրել է կառավարումը: