Դոնբասի աշխարհազորայիններն ուկրաինացի ուժայիններին մեղադրել են «լռության ռեժիմ»-ը խախտելու մեջ, ընդգծելով` որ իրենք միայն պատասխան կրակ են արձակում: «Մենք իսկապես կրակում ենք նրանց վրա, քանի որ ստիպված ենք ճնշում գործադրել ուժայինների կրակի օջախների վրա»,-հայտարարել են աշխարհազորայինների շտաբում` հավաստիացնելով, որ եթե զինվորները կրակ են բացում, ապա միայն պատասխան: Աշխարհազորայինների շտաբի հայտարարության համաձայն, ուժայինների և աշխարհազորայինների միջև բախումները շարունակվում են Շախտյորի շրջանի Նիկիշինո գյուղում: Ուկրաինացի ուժայիններն ավելի վաղ իրենց իրենց կողմից հայտարարել էին, որ վերջին մի քանի օրերին իրենց դիրքերը մոտ 36 անգամ ենթարկվել են կրակահերթերի:
Դոնեցկի օդանավակայանի տարածքն ամբողջությամբ վերահսկում են աշխարհազորայինները, ուժայինները նրանց դիրքերի վրա կրակում են Ադվեևկա քաղաքի և Պեսկի գյուղի կողմից: Միևնույն ժամանակ ուժայինների հրանոթները ընկնում են Դոնեցկի օդանավակայանի հարակից շրջանների վրա. միայն հոկտեմբերի 11-ին այնտեղ զոհվել է չորս խաղաղ բնակիչ, 11-ը` վիրավորվել:
Նախօրեին Դոնեցկի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է Դոնբասում լռության ռեժիմի մասին: ԴԺՀ ղեկավարի խոսքերով, «լռության ռեժիմ»-ի հնգօրյակի լրանալուց հետո սկսվելու է ծանր տեխնիկայի և հրետանու կիրառումը: