Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին ոչ մի օրենք չկա, Ուկրաինայում ընդամենն ընթանում է իշխանության ապակենտրոնացման գործընթաց: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մինչև 2020 թվականը երկրի զարգացման ռազմավարությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:
«Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին ոչ մի օրենք չկա: Կա օրենք տեղական ինքնակառավարման հատուկ ռեժիմի մասին: Ուկրաինայից շրջանի անջատման մասին խոսք լինել չի կարող: Ընթանում է ընդամենն իշխանության ապակենտրոնացման գործընթաց: Այն տեղի է ունենում ողջ երկրում»,- նշել է ուկրաինական պետության ղեկավարը:
Նաև պատասխանելով հարցին, թե հնարավոր է Ուկրաինայում «Մայդան-3», Պորոշենկոն նշել է, որ «Մայդանները զարդարում են երկիրը», և դրանց ազդեցությունը միայն դրական կարող է լինել: