Միջազգային 

Յացենյուկ. Ուկրաինական հակամարտությունը կարող է շարունակվել տաս տարի

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ընթացքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծիք է հայտնել, որ Դոնբասում ռազմական գործողությունները կարող են երկարաձգնվել:

Նրա խոսքերով, ռազմական գործողությունները կարող են ունենալ տեւական բնույթ ու շարունակվել առաջիկա տաս տարիների ընթացքում:

 

Միաժամանակ Մոսկվայում գտնում են, որ ռազմական գործողությունների ակտիվ շրջանն արդեն ավարտված է ու անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի պահպանման համար:

Ամերիկյան հետախուզության տվյալներով,Դոնբասում ակտիվ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչեւ 2015թ.-ի վերջը:

 

 

Նույն շարքից