Միջազգային 

Պեսկով. Ուկրաինան հրաժարվում է կատարել մինսկյան համաձայնագրությունները

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են վերականգնել ավերված Դոնբասի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական համակարգը ու համաներում չեն հայտարարում Ուկրաինայի արեւելքում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայության խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

Նրա խոսքերով՝ Ուկրաինական կողմը, խախտելով հրադադար պայմանները, հրաժարվում է հակամարտության շփման գոտուց դուրս բերել ծանր զինատեխնիկան, ինչ ավելորդ լարվածություն է ստեղծում ու պայթունավտանգ իրավիճակ առաջացնում Դոնբասում:

 

Հիշեցնենք, որ տեւական մարտերից հետո, Դոնբասում փետրվարի 15-ից գործում է կրակի դադարեցման ռեժիմը: Մինսկյան համաձայնությունների համաձայն կողմերը պարտավորվել են շփման գծից դուրս բերել ծանր զինատեխնիկան ու հրետանին, ինչպես նաեւ՝ համաներում շնորհել ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին:

 

 

Նույն շարքից