Միջազգային 

Դոնեցկից կործանված Boeing-ի բեկորների տեղափոխումը Նիդեռլանդներ կարող է սկսվել նոյեմբերի 7-ին

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքից կործանված  Boeing-ի բեկորների տեղափոխումը Նիդեռլանդներ կարող Է սկսվել նոյեմբերի 7-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԴԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարության մի աղբյուր: «Բեկորների տեղափոխումը հավանաբար կսկսվի այս ուրբաթ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

       

Հանրապետության տրանսպորտի նախարարությում  հավաստել են այս տեղեկատվությունը: «Մենք այժմ համաձայնեցնում ենք փաստաթղթերը եւ տեղափոխման կարգը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա բեկորների խմբաքանակը կուղարկվի Նիդեռլանդներ»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը:

Նույն շարքից