ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը խոր մտահոգություն է հայտնել շփման գծում ուղղաթիռի խոցման առնչությամբ: Նա դիմում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` անել հնարավորը` բացառելու նման միջադեպերը եւ հարգելու հրադադարի ռեժիմը: Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, գործող նախագահը հատկապես ցավալի է համարել, որ տարվա ընթացքում բռնության մի քանի ալիք հանգեցրել է աննախադեպ թվով զոհերի: «Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը եւ նախկինում ստանձնած հանձնառությունների նկատմամբ խոր հարգանքը պարտադիր են հակամարտության կարգավորման համաձայնության եւ անհրաժեշտ վստահության մակարդակի ապահովման համար»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտում է ուղղաթիռի խոցումը