Միջազգային 

Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթել է Աբդել Ֆաթթահ աս Սիսին

Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսին հաղթանակ է տարել երկրի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Ընդգծվում է, որ Սիսիի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 96-91 տոկոսը: Նրա մրցակցի` Համդին Սաբբահի օգտին քվեարկել է եգիպտացիների 3.09 տոկոսը:

 

ԿԸՀ-ում նաև տեղեկացրել են, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող եգիպտացիների 47 տոկոսը, մոտավոր տվյալներով` 25 մլն մարդ:

 

Նույն շարքից