Միջազգային 

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև հաջորդ տարվա մարտ. Ալ-Սիսի

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև հաջորդ տարվա մարտ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին:


Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ալյա Յուսեֆը լրագրողներին հայտնել է, որ ամերիկացի բիզնեսմենների հետ հանդիպման ժամանակ Ալ-Սիսին նշել է, որ ընտրությունենրը պետք է անցկացվեն նախքան միջազգային տնտեսական կոնֆերանսը, որը Եգիպտոսը կընդունի 2015թ. առաջին եռամսյակում:


Ստույգ երբ կանցկացվեն ընտրությունները՝ դեռ հայտնի չէ:

Նույն շարքից