Բիզնես 

Եթե ճիշտ ու գրագետ քաղաքականություն չիրականացվի, ապա ՄՄ մտնելով՝ խոշոր հաշվով մենք կարող ենք տանուլ տալ. Գործատուների միության նախագահ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը անդրադարձավ վերջերս Նախագահի՝ Եվրասիական տնտեսական միության համաժողովին չմասնակցելու խնդրին, որը ըստ որոշ վարկածների, պայմանավորված է մեր երկրում գործազրկության մեծ մակարդակի հետ և անդամ երկրները չեն ցանկանում ՀՀ-ին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում, նա չհամաձայնեց՝ մեկնաբանելով, որ այստեղ մեծ դերակատարում ունի Ռուսաստանը և անհրաժեշտության դեպքում նա կարող է ճնշել անդամ մյուս երկրներին: «Հիմնականում խնդիր կարող են առաջացնել Բելառուսը և Ղազախստանը, որտեղ գործազրկության մակարդակը  1% է: Այս պայմաններում մեր երկրի քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ խթանվի համագործակցությունը Բելառուսի հետ՝ նպաստելով նրան, որ Բելառուսը իր ձայնի իրավունքն օգտագործի ի օգուտ Հայաստանի»:


Անդրադառնալով ՀՀ-ի ՄՄ մտնելու վերաբերյալ  գործատուների կարծիքին, նա նշեց, որ պետք է տարանջատել այս դեպքում խոշոր, միջին և փոքր բիզնես ունեցող գործատուների կարծիքը: «Քանի որ փոքր բիզնեսը մեզ մոտ  այսօր դերակատարում չունի այդ հարցում, նրանց կարծիքը կարծիք  էլ կմնա:


Խոսշոր և միջին բիզնեսի դեպքում պետք է տարանջատել գրագետ և ոչ ոչ գրագետ բիզնեսմեններին. Նրանք, ովքեր գրագետ չեն և իրենց արտասահմանյան շփումները սահմանափակվում են միայն Ռուսաստանով, միանշանակ կողմ են  ՄՄ-ին, իսկ գրագետ և հեռատես բիզնեսը նախընտրում է ԵՄ-ն»:


Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ Ռուսաստանում ևս այն  մտավախությունը  կա, որ եթե ՀՀ-ն ճիշտ ու գրագետ քաղաքականություն չիրականացնի, ապա ՄՄ մտնելով՝ խոշոր հաշվով մենք կարող ենք տանուլ տալ: 

Նույն շարքից