Միջազգային 

Եթե Քերին Սոչի այցելի, նրա հետ կարող է հանդիպում ունենա նախագահ Վլադիմիր Պուտին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Սոչի այցի պաշտոնական հաստատմանը,-գրում է gazeta.ru-ն:



Միևնույն ժամանակ, Պեսկովը չի բացառել, որ եթե Քերին Սոչի այցելի, նրա հետ կարող է հանդիպում ունենա նախագահ Վլադիմիր Պուտինը:



«Թերևս դա խոսակցությունների մակարդակով է: Հարկավոր է սպասել պաշտոնական հաստատմանը: Եթե դա պաշտոնապես հաստատվի, ապա այն պետք չէ բացառել»,- ընդգծել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Նույն շարքից