Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավանության են արժանացրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, գրում է gazeta.ru-ն:
Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
Նրա խոսքով՝ ռուսների և Ուկրաինայի հարավ-արևելքում կռվող անջատողականների համար «սև ցուցակի» ընդլայնումը հաստատվել է, սակայն պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ավելի ուշ:
«Սահմանափակող միջոցները համաձայնեցվել են»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նրանց ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների արդյունքները պարզելը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, աղբյուրների տեղեկություննեով՝ Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը քննարկել են «սև ցուցակ» Ռուսաստանի ևս հինգ քաղաքացու և Ուկրաինայի հարավ-արևելքի 14 անջատողականի, ինչպես նաև Ուկրաինայի կոնֆլիկտի սրման համար պատասխանատու 9 կազմակերպությունների ներառումը: