Եվրամիությունը ընդլայնել է Ուկրաինայի արեւելքում բռնության սրացման մեջ ԵՄ-ի կարծիքով պատասխանատուների «սեւ ցուցակը»:
Ինչպես հաղորդվում է Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհդրի նախագահներ Ժոզե Մանուելա Բարոզուի եւ Հերմաեն վան Ռոմպեյի նամակում, ցուցակում կհայտնվեն, ռուս ղեկավարներ, մեծահարուստներ եւ Ղրիմի ու Դոնբասի ղեկավարության ներկայացուցիչներ:
«Լրացուցիչ ցուցակում հայտմվել են նոր անձինք, ներառյալ՝ Դոնբասի նոր ղեկավարները, Ղրիմի կառավարությունը , ինչպես նաեւ ռուս ղեկավարներ ու մեծահարուստներ», - ասվում է նամակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի կողմից հավանություն արժանացած ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթն իր մեջ է ներառում ընդլայնված միջոցառումներ հետեւյալ ոլորտներում՝ կապիտալի շուկա, պաշտպանության, երկակի նշանակության ապրանքների եւ զգայուն տեխնոլոգիաների:
Ցուցակում ներառվել է 20 ֆիզանձ: Կարգելվի նրանց մուտքը ԵՄ, ինչպես նաեւ կսառեցվեն վերջիններիս բոլոր օտարերկրյա հաշիվները:
Բացի այդ, նոր պատժամիջոցները կսահմանափակեն ԵՄ-ում ռուսական պետական բանկերի, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերության եւ նավթաարդյունահանման ոլորտների վարկավորումը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ԵՄ-ն երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել, ցուցակը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին: