Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության չեն եկել երկու հանգուցային պաշտոնների՝ Եվրախորհրդի ղեկավարի եւ Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի թեկնածությունների վերաբերյալ, նշանակումների փաթերի շուրջը որոշումը կընդունվի օգոստոսի 30-ին՝ խորհրդի արտահերթ նիստում: Այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդի գործող նախագահ Հերման վան Ռոմպյոյը: «Մենք չկարողացանք որոշումներ գտնել փոխհամաձայնության միջոցով: Կշարունակենք կոնսուլտացիաները, Եվրախորհուրդն ամբողջական փաթերի վերաբերյալ որոշում կկայացնի օգոստոսի 30-ին»,- գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողներին ասել Է վան Ռոմպյոյը:
Եվրամիության օրացույցի համաձայն՝ դա կլինի արտահերթ գագաթնաժողով, քանի որ Եվրամիության ղեկավարների հերթական նիստը նախատեսված Է հոկտեմբերի 23 – 24-ին:
Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ բանավեճի ընթացքում փորձաքար Է դարձել դիվանագիտության ղեկավարի պաշտոնը, որի համար Իտալիան առաջարկել Է արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիի թեկնածությունը: Նրա դեմ հանդես են եկել Մերձբալթիկայի երկրները եւ Լեհաստանը՝ նշելով, որ Մոգերինիին մեղմ դիրք Է բռնել Ռուսաստանի նկատմամբ: Սակայն Ռոմպյոյը, պատասխանելով իտալացի լրագրողուհու այն հարցին, թե հնարավոր Է արդյոք Մոգերինիի կամ իտալացի մեկ այլ քաղաքական գործչի նշանակումը հանգուցային պաշտոնին, հայտարարել Է, որ «ղեկավարները չեն կենտրոնացել մեկ անվան վրա»:
«Համաձայնություն ձեռք կբերվի ընդհանուր փաթեթով. եթե պաշտոնների փաթեթի շուրջն ընդհանուր համաձանություն չկա, ապա բնավ համաձայնություն չկա»,- նշել Է Եվրախորհրդի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: