Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն մայիսի 26-ին հրապարակված համատեղ հաղորդագրության մեջ հայտարարել են Ուկրաինայի նոր նախագահի հետ սերտ համագործակցությամբ աշխատելու պատրաստակամության մասին:
«Ի գիտություն ենք ընդունում Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի և ԵԱՀԿ-ի նախնական գնահատականն այն մասին, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները բնութագրվել են քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ և միջազգային պարտավորություններին համապատասխան իսկական ընտրություններ անցկացնելու իշխանությունների հստակ վճռականությամբ, ընդսմին հարգելով հիմնական ազատությունները, չնայած թշնամական շրջապատմանը և երկրի արևելյան երկու տարածաշրջանների անվտանգության սպառնալիքին»,-ասված Է ԵՄ-ի ղեկավարների հայտարարության մեջ: