Միջազգային 

ԵՄ-ն կվավերացնի Վրաստանի հետ ասոցացման մասին համաձայնագիրը 2014-ի ավարտին. վրաց նախարար

Եվրախորհրդարանը կվավերացնի Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրն «ընթացիկ տարվա դեկտեմբերի սկզբին»:

 

Այդ մասին վրաց լրագրողներին հայտարարել է Բրյուսելում գտնվող Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, հաղորդում է ТАСС-ը:

 

«Եվրախորհրդարանն ամբողջությամբ աջակցում է այդ փաստաթղթի վավերացմանը մինչև 2014 թվականի ավարտը, մասնավորապես՝ դեկտեմբերի սկզբին»,- հայտնել է նա: Այդ հայտարարությունը պետնախարարն արել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի անդամների հետ իր հանդիպումների ավարտից հետո:

 

Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 27-ին Բրյուսելում: Այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ այն վավերացնեն Եվրախորհրդարանը և ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանները:

Նույն շարքից