Միջազգային 

ԵՄ-ն սխալներ է թույլ տվել 2013 թվականին 6 միլիարդ եվրո ծախսելիս. Եվրոպական հաշվիչ պալատ

Եվրամիությունը 2013 թվականին ծախսել է ընդհանուր առմամբ 6 միլիարդ եվրո արտաքին կապերի, մարդասիրական օգնության և երրորդ աշխարհի երկրների աջակցության նախագծերի, ինչպես նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության շրջանակներում: Այդ տվյալները հրապարակել է Եվրոպական հաշվիչ պալատը, հաղորդում է ТАСС-ը:

 

Այն կարծում է, որ այդ միջոցները ծախսելու ընթացքում զգալի սխալներ են թույլ տրվել: Այդ թվում նշվում են մասնավորապես առանց պատշաճ հիմնավորման ծախսերը, ֆինանսավորման ժամկետների խախտումը և ծախսերի հոդվածներում ավելորդ կետերի ներառումը, ինչպես, օրինակ, ավելացված արժեքի հարկը:

 

Եվրոպական հաշվիչ պալատը ստեղծվել է 1975 թվականին Եվրամիության և դրանց հաստատությունների բյուջեի աուդիտորական ստուգման համար:

Նույն շարքից