Մի քանի միջադեպերի վերաբերյալ վերջին հաորդագրությունները անհանգստության լուրջ առիթ են: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարության մեջ:
«Յուրաքանչյուր դժբախտ դեպք ընտանիքների եւ այլ ներգրավված անձանց համար ողբերգությունն է, ԵԱՀԿ գործող նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 2-ի իրենց հայտարարություններում դիտարկել են այդ հարցը», - հայտարարել է Կասպշիկը:
Հայտարարության մեջ նշվում է, որ, մանդատին համապատասխան, դեսպանը կշարունակի սերտ փոխգործակցությունը կողմերի հետ ամենաբարձր մակարդակում՝ իրավիճակի կարգավորման գործում աջակցելու նպատակով: «Ես եւ իմ թիմը կշարունակենք մեր դիտարկումները, որոնք կազմակերպվել են կողմերի համագործակցությամբ եւ վերջին անգամ օգոստոսի 1-ին են անցկացվել: Յուրաքանչյուր դիտարկման ժամանակ իմ թիմը մոտենում է հայ-ադրբեջանական շփման գծին եւ համապատասխան կողմերից տեղեկություններ ստանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, սակայն իրավիճակի դիտարկումն անցկացվում է միայն մեկ որոշակի տեղում: Մենք նաեւ տեղական հրամանատարներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ լարվածության թուլացման հարցերի լուծման հնարավորություններ ենք առաջարկում», - հայտարարել է դեսպանը:
Հայտարարությունում ընդգծվում է, որ դիտարկման զեկույցները կներկայացվեն Մինսկի խմբի գործող համանախագահի եւ անդամներին: Պատահարների վերաբերյլ հաշվետվությունները իմ գրասենյակի կողմից կփոխանցվեն նաեւ ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: «Մենք հրապարակայնորեն չենք մեկնաբանում ոչ վերահսկողության համապատասխան միջոցառումների ընթացքը, ոչ մեր եզրահանգումները: Նման բնույթ ունեցող մամուլի ցանկացած հաղորդագրությունները հիմնված չեն իմ գրասենյակի կողմից տրամադրված տեղեկությունների վրա», - ընդգծել է դեսպանը: