Միջազգային 

Եվրախորհրդարանի ընտրությունները նշանավորվել են «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» հաջողությամբ

Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք անցկացվել են մայիսի 22-ից մինչև 25-ը, պահպանել են եվրաինտեգրացման կողմնակից խոշորագույն կուսակցությունների՝ աջ կենտրոնամետների, սոցիալիստների և լիբերալների առաջատար դիրքերը, բայց քաղաքական ծանրքաշայիններին վախեցրել են եվրոսկեպտիցիզմի նկատելի աճով, ինչն առավել ցայտուն է դրսևորվել Ֆրանսիայում ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» հաղթանակով:


Եվրախորհրդարանի կողմից հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ խոշորագույն կուսակցությունը մնացել է աջ կենտրոնամետ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը», թեև նրա պատգամավորների թիվը, ինչպես սպասվում է, 274-ից կկրճատվի մինչև 212: Նրան հաջորդում է ձախ կենտրոնամետ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը», որը ներկայիս 196 մանդատի փոխարեն կարող է ստանալ 186 մանդատ: Նախկինի պես երրորդ տեղն զբաղեցնում է ազատականների «Լիբերալների և դեմոկրատների միություն հանուն Եվրոպայի» միավորումը, որը, ինչպես ենթադրվում է, կստանա 70 պատգամավորական աթոռ: Սակայն լիբերալների խմբակցության առաջնորդ, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհովստադտը հայտարարել է, որ իր խումբը գործընկերների հետ բանակցություններ է վարում տարբեր երկրներում և ծրագրում է իր անդամների թիվը հասցնել 85-ի, հաղորդելէ  ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից